Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին հայտարարել է, որ Մոսուլ քաղաքի արևելյան մասը լիովին ազատագրված է ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման գրոհայիններից։

Վարչապետը նշել է, որ Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցած զինվորականներն ու աշխարհազորայինները դրսևորել են «անգերազանցելի հերոսություն»։

Աբադին չի հայտնել ժամկետը, թե երբ են Իրաքի իշխանությունները ծրագրում ազատագրել քաղաքի արևմտյան մասը։

Մոսուլը զավթվել էր ջիհադիստների կողմից 2014 թվականի հունիսին և դարձել Իրաքում խմբավորման գլխավոր պատվար։

Համարվում է, որ Մոսուլի ազատագրումը կնշանակի Իրաքում ԴԱԻՇ-ի փաստացի ջախջախում։ ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ քաղաքի արևելքի ազատագրված շրջաններում արդեն սկսել է մարդասիրական օգնության մատակարարումը։