ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 8–ին Արմավիրում ընտրողների հետ հանդիպմանն անեկդոտ պատմեց։

«Գինովցած տղամարդը հերթական անգամ ուշ վերադառնում է տուն, կինը դիմավորելիս ասում է՝ հիմա ի՞նչ ես ասելու, ասում է՝ դու խելոք ես, մի բան ասա։ Հիմա վաղը մյուս օրը մեկնաբանություններ կլինեն, որ եկել անեկդոտ է պատմել»,– ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ վստահ չէ՝ այս անեկդոտը տեղին է, թե չէ։

Իշխող կուսակցության քարոզարշավը մեկնարկել է այսօրվանից։ Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նա մոմ է վառել Էջմիածնի Մայր տաճարում, հանդիպել էջմիածինցիների հետ: վարչապետը նաեւ եղել է Անկալիճ գյուղում, Մեծամորի ատոմակայանում: