«ՀՀԿ» ցուցակով առաջադրված՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանը, հերթական հանդիպումների շրջանակներում հանդիպել է «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի» աշխատակիցների հետ:

Ջերմ մթնոլորտում ընթացող հանդիպմանը՝ Հարություն Կարապողոսյանն անկեղծացավ. «Այս տարիքիս՝ մետրոյով եմ շրջում, երբ տարեց մարդ եմ տեսնում՝ տեղս զիջում եմ, սա ի՛մ տեսակն է, ես այլ կերպ՝ չե՛մ կարող»,- նշեց թեկնածուն: Աշխատակիցների հետ կիսելով իր հույզերը՝ Հարություն Կարապողոսյանը նշեց նաև, որ մասնավոր ընկերություններն այսօր պետական աջակցության կարիք ունեն, իսկ առաջընթաց ապահովելու համար շատ հարցերում պետք է օգնել: «ԱԺ-ի ամբիոնից երբևէ լսել ե՞ք Նուբարաշեն անունը»,-հարց տվեց բանախոսը՝ ավելացնելով. «Ես՝ չե՛մ լսել: Այդ իսկ պատճառով էլ ուզում եմ գնալ ԱԺ և ամենաբարձր ամբիոնից հնչեցնել Նուբարաշեն համայնքի խնդիրները»:
Նշենք նաև, որ «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկան» գործում է մոտ 5 տարի և ունի շուրջ 80 աշխատող: