2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ավարտին մնացել են հաշված օրեր։ Ինչպես շատ Աժ պատգամավորի թեկնածուներ՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանը ևս այս ընթացքում ակտիվորեն շփվում էր բնակչության հետ, ներկայացնում իր նախընտրական ծրագիրը։ Այս անգամ հանդիպումը կազմակերպված էր Էրեբունի Վարչական շրջանի բակերից մեկում, որտեղ ներկա էր նաև վարչաշրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանը։

Հարություն Կարապողոսյանի այցին այս անգամ յուրահատուկ կերպով էին սպասում։ Բնակչուհիներից մեկն անգամ աքրոստիկոս էր պատրաստել թեկնածուի անվան տառերով։


Քսանից ավել օրերի քարոզարշավը ԱԺ պատգամավորի թեկնածու Հարություն Կարապողոսյանը հետևյալ կերպ է գնահատում,-«Սպասելիքներս արդարացված են։ Զարգացումների սպասում էի, բայց այսքան ջերմության և ուշադրության հաստատ չէի սպասում»,- իր խոսքում ասաց թեկնածուն։