Մայիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանած քննիչներն ու ոստիկանները թե բնակարանում, թե վերելակից դուրս` միջանցքում, հայտնաբերել են բավականին շատ արյան հետքեր: Միջանցքում հայտնաբերել են նաեւ ծռված դանակ, որի վրա կան արյան հետքեր:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նշված բնակարանից Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել Սուրիկ Կանջինյանը եւ Գայանե Մազինյանը, իսկ շենքի մուտքի մոտից նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Վլադիմիր Կանջինյանը:

Կայքի տեղեկություններով, Վ. Կանջինյանը Սուրիկ Կանջինյանի եւ Գայանե Մազինյանի որդին է եւ կան տեղեկություններ, որ նա իր ծնողներին դանակի մի քանի հարված է հասցրել, որից հետո դուրս է եկել բնակարանից, եկել պատշգամբ եւ իրեն ցած նետել` ընկնելով «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Երեք վիրավորներն էլ գտնվում են ծանր վիճակում:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում