«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Յուրի Խաչատուրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն տեղափոխվելուց հետո ԱԱԽ քարտուղարի պարտականությունները իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է նախագահի աշխատակազմի ԱԱԽ քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը: ԱԱԽ քարտուղարի մակարդակով հանդիպումներն անցկացնում է հենց Արմեն Գևորգյանը:

«Կա նախագահի կողմից հաստատված ծրագիր, մենք հենց 2014-ին ենք այդ ծրագրով առաջնորդվել և 2015-ին, 2015-ի կեսերին էլ, երբ ԱԱԽ քարտուղար չի եղել: Արմեն Գևորգյանը եկավ, ստանձնեց քարտուղարի պարտականությունները, հետո եկավ պարոն Խաչատուրովը, ապա գնաց: Մենք ծրագրով աշխատում ենք: Ազգային, միջազգային միջոցառումները խստագույնս կատարվում են ըստ պլանի»,- ասել է Թանանյանը՝ նշելով, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցերին, թե այս փուլում ովքեր են ԱԱԽՔ-ի թեկնածուները, եթե կան այդպիսիք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։