ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչապետին` նախարարության նոր թիմի համար ճանապարհ հարթելու նպատակով։

Այսպես ավելի ճիշտ է։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր նվիրյալներին եւ նախարարության ողջ աշխատակազմին (առանց բացառությունների)՝ համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալ եմ նաեւ պետական համակարգի եւ միջազգային կառույցների իմ բոլոր գործընկերներին` մարդկային ջերմ հարաբերությունների համար։

Հաջողություններ ու պատկերացումների իրականացում եմ մաղթում նոր թիմին՝ նախարար Թորոսյանի առաջնորդությամբ։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», – գրել է նա։

Նելսոն Զոլյանը 2012-2017թթ. ղեկավարել է ՀՀ առաղջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: