«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը շահագրգռված է համայնքների խոշորացման ծրագրի շարունակությամբ, քանի որ այդ ճանապարհով հնարավոր է թույլ չտալ նախկին համայնքապետերի վերարտադրությունը:

Խոշորացվող համայնքների ղեկավարներին ստիպում-առաջարկում են չառաջադրել սեփական թեկնածությունը խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնում, փոխարենը պաշտպանել իշխանության ներկայացրած թեկնածուին: Համայնքապետերին լոյալության փոխարեն, խոստանում են որևէ վճարովի աշխատանք խոշորացված համայնքի աշխատակազմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: