ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չեմ կարողանում հասկանալ, թէ ինչու ենք մենք՝ հայերս այս աստիճան կաղում անաչառութիւնից։ Նիկոլն աչքիս լոյսը չէ, գիտեք, բայց նա այսօր չի ասել՝ Շուշին ում է պէտք։ Նա ասել է եթէ մեզ պէտք է, ինչու՞ ենք այդպիսի վատ վիճակում պահում՝ «Շուշին եթե ծախել են, ծախել են 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին։ Եթե պետք էր, ուրեմն ինչո՞ւ էր այդ վիճակում․․․»


Մեր գործիչներն այս խօսքերը թարգմանում են, թէ Նիկոլն ասել է՝ քանի որ Շուշին դժբախ, դժգոյն քաղաք էր, մեզ պէտք չէ։


Ժամանակին էլ Ռոբերտ Քոչարեանը (դա էլ գիտեք, որ աչքիս լոյսը չէ) ասաց՝ «․․․ Ո՞վ է այն տղամարդը, որ յեղաշրջում պիտի անի․․․», թարգմանեցին՝ Ռոբերտ Քոչարեանն ասում է, որ ինքը Հայաստանի միակ տղամարդն է։


Երբ մէկին չեն հաւանում ինչ-ինչ պատճառներով ինչ ասես վերագրում են․․․ Լաւ չէ։
Անաչառութինը ճշմարտասիրութեան դրսեւորում է, հակառակը՝ ՄԵՂՔ ․․․»։