Կինոլրագրող, Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանը տեղեկացնում է, որ գտնվել են Հայաստանում նկարահանված առաջին վավերագիր կադրերը, որոնք կորած էին համարվում:

Կինոլրագրող, Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանը տեղեկացնում է, որ գտնվել են Հայաստանում նկարահանված առաջին վավերագիր կադրերը, որոնք կորած էին համարվում:

«2013 թվականի հոկտեմբերի 13-ին հանրահայտ կինոռեժիսոր, Ռուսատանի Դաշնության ժողովրդական արտիստ, արվեստի և գիտության կինեմատոգրաֆիստների Ազգային Ակադեմիայի պրեզիդենտ Վ. Ն . Նաումովից «Սինեմատոս» ընկերության ղեկավարներ Տիգրան և Սամվել Մաթոսյանների անունով արժեքավոր մի նամակ ստացվեց, որտեղ շնորհակալություն էր հայտնվում կինեմատոգրաֆի ակտիվ համագործակցության և աուդիովիզուալ ինֆորմացիայի ուսումնասիրության, Հայկական կինոյի առաջին վավերագրական կադրերի «Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Բ-ի հուղարկավորության: Էջմիածին 1911 թ.» գործում:
Բանն այն է, որ առաջին կինոկադրերը, որոնք նկարահանվել են Հայաստանի տարածքում և մինչև այդ պահպանված համարվում էր 1920 թվականին՝ կապված «Կարմիր բանակի մուտքը Հայաստան» ֆիլմի դրվագը: Սակայն պարզվում է, որ դա այնքան էլ ճիշտ չէ: Ընդգծեմ՝ խոսքը նկարահանվածի և պահպանվածի մասին է: Իսկ թե ինչպե՞ս, ո՞նց, ավելի ճշգրիտ լինելու համար մեջբերեմ «+ԿԻՆՈ » ամսագրի 2013 թվականի 3-դ համարում հրապարակված , կինոռեժիսոր, վավերագրող, «Սինեմատոս» ընկերության տնօրեն և գեղարվեստական ղեկավար Սամվել Մաթոսյանի խոսքը:
-Կրասնոգորսկ քաղաքի արխիվում իմ ապագա «Բրյուսով» ֆիլմի համար կինոխրոնիկայի կադրեր էի փնտրում:
Նայելով իմ կողմից ընտրված՝ 1911 թվականի կինոնյութերը, աչքովս ընկավ, թե ինչպես մոնտաժի սեղանի սև ու սպիտակ էկրանին հայտնվեց «Պատե» դոկումենտալ ընկերության ծանոթ էմբլեմը, իսկ հետո վերնագիրը «Էջմիածին», այնուհետև․ «Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Բ-ի թաղման արարողություն»:
Դեռ ուսանողական տարիներին տեղյակ էի XX դարի սկզբին օպերատոր Դիգմելևի նկարահանումներից ֆրանսիական «Պատե» ընկերության մասին:
Ինձ հաջողվեց մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի կինոարխիվում գտնել պատմական կադրեր, որոնց մասին տասնամյակներով քննարկումներ էին ընթանում:
Դա, փաստորեն, պահպանված առաջին պատմական կինոնկարահանումներ են Հայաստանի տարածքում: 1911 թվականի կինոկադրեր / ոչ թե լուսանկարներ / որոնք համարվում էին կորած, գտնվեցին իմ կողմից 2013 թվականին:
Այս ունիկալ կադրերը ներառված են իմ նոր «Արարում» վավերագրական ֆիլմում: Իսկ առաջին անգամ ցուցադրվեցին 2014 թվականի «Հայակ» ազգային մրցանակաբաշխությունում:
Այդ կադրերը նվիրաբերել ենք Հայաստանի ազգային արխիվին, ինչպես նաև Մայր աթոռ Ս. Էջմիածնին:
Մեջբերման ավարտ...
Կարծում եմ, Հայաստանում 1911 թվականին նկարահանված առաջին վավերագիր կադրերը, որոնք երկար տարիներ կորած էին համարվում, որդիներիս՝ Տիգրան և Սամվել Մաթոսյանների ջանքերի շնորհիվ , վերականգնում են հայկական կինեմատոգրաֆի կինոկապը կինոյի ստեղծման տարեթվին»: