«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կորոնավիրուսի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է համարում:

«Դեռ անցած տարի մարտ ամսին ես իմ կարծիքը ներկայացրեցի, որ համաճարակը կանխարգելելու հիմնական միջոցը պատվաստումներն են: Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին։ Դրա փաստացի ապացույցներն այն երկրների ցուցանիշներն են, որտեղ բավականին մեծ տոկոսով բնակչությունը պատվաստված է և մահացությունը մի քանի տասնյակ անգամ ավելի ցածր է, քան՝ Հայաստանում», - նշել է Արա Բաբլոյանը: