Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ՝ միջազգային հորդորների մասին իր հայտարարությանը հաջորդած քննարկումներին. «ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետև դրա առանցքային իմաստը ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումն էր՝ անորոշ ժամանակով... Նշաձողն իջեցնելու հորդոր էր՝ ԵԱՀԿ 1996թ. լիսաբոնյան գագաթնաժողովը, նշաձողն իջեցնելու հորդոր էր 1999թ. ընդհանուր պետության գաղափարը, նշաձողն իջեցնելու հորդոր էր 2001թ. քիվեսթյան գործընթացը, 2007թ. մադրիդյան սկզբունքները....»: Փաշինյանի խոսքով՝ եթե վերոնշյալ փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է հանրությունից, չի նշանակում, որ դրանք գոյություն չեն ունեցել: