Ուկրաինական զորքերը 20 անօդաչուներով գրոհել են Ղրիմը, իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր գիշեր կասեցվել է Կիեւի վարչակարգի՝ քսան անօդաչուներով Ղրիմի թերակղզու օբյեկտների ահաբեկչական գրոհի փորձը։

14 ուկրաինական անօդաչուներ ոչնչացվել են ՀՕՊ համակարգերով։

Եվս վեց անօդաչուներ խփվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

Կասեցված ահաբեկչական գրոհի արդյունքում տուժածներ եւ ավերածություններ չկան»,- նշվել է հաղորդագրությունում։