«Հոկտեմբերի 14-ին Երևանի Կոմայգու տարածքում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ»–ին պատմեց, որ նկատել է, թե ինչպես են երկու երիտասարդներ տարօրինակ ձայներ հանում և ինչ-որ բան պատրաստում պլաստմասե ամաններով ու դեղահաբերով։ Ավելի ուշ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ թմրանյութ պատրաստողները Արտյոմն ու Արկադիկն են, և Արտյոմը դեպքի վայրում գտնվող ոստիկաններին ասել է, որ ինքը թմրամոլ է և նոր է ազատվել կալանքից։ Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ կատարվում է քննություն»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: