Նոյեմբերի 6-ից մի քանի հ/կ- ներ ստորագրահավաք են սկսել, որպեսզի Կոմայգին վերադարձվի երեխաներին, և ստորագրությունների թիվը հասել է ավելի քան 3000-ի:

«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի փոխանցմամբ` միտքը ծագել է Կոմայգում համասեռամոլ մարմնավաճառների տեսնելուց հետո:

«Տարոն Մարգարյանի նախընտրական խոստումներից մեկը եղել է հենց այն, որ Կոմայգին մաքրի համասեռամոլներից: Քաղաքապետին նամակ են ուղղել, որում ներկայացրել ենք պահանջները: Նրա արձագանքից էլ պարզ կդառնա, թե ինչ քայլեր ենք հետագայում կատարելու: Մենք մեր միջոցներով կբարեկարկենք այգին և կվերադարձնենք երեխաներին»,- հայտնեց Աղաջանյանը:

Նա նշեց նաև, որ ստորագրահավաքի ժամանակ հանդիպել են մարմնավաճառի, ով փորձել է խոչընդոտել իրենց աշխատանքը:

«Մարմնավաճառը մեզ ասաց, որ իր հացին վայիս ենք ըլնում, էսօր պայքարում ենք համասեռամոլների դեմ, վաղն էլ մեր դեմ կպայքարեք: Ինչ որ մեկին էլ մեր տղաներից ասաց, որ եթե դուք ինձ հիմա խանագարեք, խոսք եմ տալիս, կգնամ ոստիկաններին կասեմ, որ դուք ինձ բռնաբարել եք, այնուհետև սունկայի մեջից փորձում էր դանակ հանել, ոստիկանները եկան և տարան նրան»,- ասաց Աղաջանյանը:

Նրա փոխանցմամբ` բնակիչներն իրենց պատմել են, որ հենց այգում մարմնավաճառը երեխաներին գումար է տվել և ասել, որ դեղատնից իր համար անհրաժեշտ պարագաներ գնի:

«Ես երեկ Լևոն Մութաֆյանի հետ էի խոսում, ինքն ասում է` ես դեմ չեմ իրենց գործունեությանը, օրինակ կան նորմալ համասեռամոլներ: Այո կան, բայց հայ ազգին դա հարիր չէ: Մենք հարգում ենք յուրաքանչյուրի իրավունքները, սեռական կողմնորոշումը: Մեր քայլը ողջունել են նաև հոգևորականները»,- նշեց Աղաջանյանը` հավելելով, որ իրենց բոլոր քայլերը լինելու են օրենքի սահմաններում: