Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ պետությունները չպետք է ընտրություն կատարեն ԵՄ-ի և Ռուսաստանի միջև:

«Բոլոր պետությունները ունեն ինքնիշխան իրավունք որոշել ինքնուրույն, թե ում հետ են ցանկանում կնքել առևտրային պայմանագրեր և որ տնտեսական դաշինքի անդամ են նրանց ցանկանում դառնալ: Խոսքը գնում է Եվրաիության և Ռուսաստանի միջև ընտրության մասին»,- Շուլցի խոսքերն է մեջբերում Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը ուրբաթ հոկտեմբերի 25-ին, ով վստահություն է հայտնել, որ ԵՄ-ի հետ սերտ տնտեսական և քաղաքական կապերը կբարելավվի նաև արևելյան գործընկերության պետությունների հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ:« Սա մեր բոլոր հետաքրքրությունների շրջանակում է գտնվում»,- նշել է Եվրախորհրդարանի ղեկավարը:

Շուլցը հերթական անգամ ընդգծել է, որ հուսով է, որ նոյեմբերին Վիլյնուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ կստորագրվի ասոցացման համաձայնագիր Ուկրիանայի և ԵՄ-ի միջև: Գլխավոր խոչընդոտը այդ հարցում շարունակում է մնալ Ուկրաիանյի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտարկությունը:

Ինչպես հիշեցնում է Корреспондент-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր վերբերմունքն է հայտնել Ուկրաինայի և Եվրոպայի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Պուտինի խոսքերով Կիևի և Բրյուսելի միջև այս համաձայնագրի ստորագրման դեպքում Ուկրաինայի անդամակցումը Մաքսային միությանը անհնար է դարձնում: Պուտինը նաև ընդգծել է, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված է լինելու քայլեր ձեռնարկել իր շուկայի պաշտպանության համար: