Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր իշխանության ձևավորման գործընթացից տեղյակ չեմ, բայց եթե հանկարծ այդ գործընթացը փորձեն իրականացնել արդեն մերժված, բայց նոր հեղափոխական հագուստով շղարշված կերակրատաշտակային տրամաբանությամբ, կամ տուրք տալ նման մտածողությամբ ստամոքսածիններին, ապա հստակ ասեմ, նմաններին շատ մեծ հիասթափություն է սպասվում։ Դուք շատ ավելի մեծ խայտառակ և անփառունակ վախճան կունենաք, որ նույնիսկ կնախանձեք նախկին իշխանության կարկառուններին։

Հուսով եմ` քաղաքական ղեկավարությունը կկանխի նմանների լաքեյական մուտքը պետական ապարատ։

Ավելին, կադրային նշանակումները պետք է լինեն բացառիկ թափանցիկ ու հաշվետվողական»։