Ֆրանսիական «ՊՍԺ»-ն միացել է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի համար պայքարին:
UOL Esporte-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Բրազիլիայի հավաքականի ավագին:
Նեյմարն ու «Բարսելոնան» դեռ չեն կարողանում փոխհամաձայնության գալ նոր պայմանագրի հարցում: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը, իսկ կլաուզուլան կազմում է 190 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»: