Րոպեներ առաջ Երևանի Խորենացի փակված փողոցից, որտեղ դեռևս շարունակվում են զինված գործողությունները, բերման ենթարկեցին ՀԽ անդամ Կարո Եղնուկյանին, քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սարգսյան, ինչպես նաև ևս մեկ քաղաքացու, ով ուներ վնասվածք և դժվար էր տեղաշարժվում:
Նշենք, որ քիչ առաջ բերման ենթարկվեցին ևս 3 քաղաքացիներ, որոնցից 2-ը Կարո Եղնուկյանի դստրերն են:
Ոստիկանության կապիտան Աղաջանյանն ասաց, որ բերման ենթարկելու որոշումը եղել է իրենը, սակայն առանց որևէ հիմնավորման: