«Եթե երկրի ղեկավարների կողմից լրջախոհ վերաբերմունք լինի, եթե երկրի նախագահը մի պահ իր բարոյականությունը վերագտնի, վեր կենա, գա, մտնի, խոսի, հասկանա պայմանները, և ամենակարևորը, հրաժարական տա և հեռանա իր բանդայի հետ միասին, կստեղծվի վստահության մթնոլորտ, ինչ-որ մարդիկ իրենց վրա կվերցնեն երկրի ծանր վիճակը ի մի բերելը, նոր դրանից հետո կարելի է խոսել ներսում եղող խմբին ինչ եղանակով օրենքի դաշտ բերել», ասում է դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, ով այսօր Խորենացի փողոց էր եկել: