Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրեց, որ իրենք ինֆորմացիա ունեն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են գազային գրոհի. «Ռուսական «Ալֆա» ջոկատ է գալիս՝ 65 հոգուց բաղկացած, ՌԴ-ից:
Գիշերը գազային գրոհ է լինելու: Անգամ մեզ տեղեկացնում են, թե որ մասից է լինելու գրոհը՝ ենթակայանի մոտից և ՊՊԾ գնդի հետևի պատի կողմից:
Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չունի ինքնիշխանություն:
Հայ ժողովրդը պետք է ոտքի կանգնի ոչ միայն Ս. Սարգսյանին հեռացնելու, այլ իր ինքնիշխանությանը տեր կանգնելու համար:
Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին ոտքի կանգնել հանուն ազատության և անկախության: Սա ներքին և արտաքին Սարդապատ է միաժամանակ»,-ասաց Վարուժան Ավետիսյանը: