Այսօր ժամը 14:30-ին ՀՀ Ոստիկանության մամուլի սրահում հրավիրված էր ասուլիս, սակայն չէր հայտնվում ինչ թեմայով: Երբ ասուլիսը մեկնարկեց արդեն ամեն ինչ պարզ դարձավ: 

Ըստ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ասատրյանի, իրավապահ մարմինների են դիմել քաղաքացիների՝ խնդրելով կապ ստեղծել լրագրողների հետ: Աշոտ Ասատրյանը լրագրողներին ներկայացրեց մի տղամարդու՝ ներկայացնելով որպես ոմն Էդգար Սողոմոնյանի հայր: 

Այս տղամարդն ասաց, որ իր որդին չի տիրապետում ռազմական արվեստին, ունի առողջական խնդիրներ և ընդհանրապես բնակվում էր արտասահմանում, և հետևաբար չէր կարող մասնակցել զինված հարձակմանը: Ըստ նրա՝ Էդգար Սողոմոնյանը զբաղվում էր հոր խնամքով, ով ունի լուրջ առողջական խնդիրներ: Ըստ նրա որդին անգիտակցաբար է գնացել այս քայլին:

Ներկա էր ևս մեկ ծնող, ով նաև ավելացրեց, որ իրենց «որդիներին մեկ ժամով տարել են միտինգի, բայց տեսեք թե որտեղ են հայտնվել»: Նրանք Պավլիկ Մանուկյանից պահանջում էին իրենց որդիներին: Մանրամասներն իրականում էական չեն...

Ոստիկանությունը՝ տեսնելով, որ չի հաջողվում Սասնա Ծռեր խմբին պիտակավորել որպես ահաբեկիչներ, որոշեց դիմել ավելի խորամանկ քայլի: