Նոր Հայաստանի անդամ Սյուզան Սիմոնյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրեց, որ մի քանի ժամ շարունակ ուժայինները խուզարկություն են իրականացրել Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարանում:

Բնակարանի, ավտոտնակի, մեքենաների խուզարկության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել: Առգրավվել է նրա բնակարանում գտնվող թվով 5 համակարգիչ, 2 հեռախոս: Կարո Եղնուկյանին ձերբակալել են:

Ինչպես տեղեկանում ենք, ձերբակալվել է նաև ՀԽ անդամ Խաչատուր Գիշյանը, ում պատկանող բեռնատարով Սասնա Ծռեր խումբը մուտք է գործել ՊՊԾ գունդ: