«Երեկ Ոստիկանությունը մամուլ ասուլիս էր կազմակերպել, որին մասնակցում էին նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատներից մի քանիսը։ Նրանք ապստամբներին հորդորում էին «վերադարձնել իրենց էրեխեքին»։
«ՉԻ» - Սովորարար հակառակն է տեղի ունենում։ Երբ որևէ զինված խումբ ինչ-որ շենք կամ տարածք է գրավում ու պատանդներ վերցնում, ահաբեկիչները պատանդներից մեկին նստեցնում են աթոռին ու ստիպում, որ տեսախցիկների աոջև ելույթ ունենա և հորդորի կատարել զինյալների պահանջները։ Իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հակառակն էր՝ ոստիկաններն էին մի քանի հոգու բերել,, որ նրանք տեսախցիկների առջև զինյալներին հորդորեն կատարել իշխանությունների պահանջները։ Այսինքն՝ այնպիսի տպավորություն էր, թև ոստիկաններն են պատանդ վերցրել։
Մնում է, որ իրենց գործողություններում մինչև վերջ հետևողական լինեն։ Այսինքն՝ պահանջեն աղղաթիռ, 3 միլիոն դոլար ու երաշխիքներ, որ անվտանգ կհեռանան ՀՀ տարածքից։ Ժողովուրդը, կարծում ենք, շատ արագ կհանգանակի այդ գումարը»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: