Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ որևէ ակումբ կկարողանա վճարել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հրաժարագինը՝ 300 միլիոն եվրո։
«Չգիտեմ, եթե ինչ-որ ակումբ պատրաստ է վճարել Մեսսիի համար պահանջվող 300 միլիոն եվրոն, ապա այն ունի այդ գումարը։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «BBC»-ն։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դեռ չի երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։