«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին գրում է «Bild»-ը:
Երեկ, հիշեցնենք, մյունխենցիները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում պարտվել են ՊՍԺ-ին (0:3), իսկ որոշ առաջատարներ դժգոհ են մնացել մեկնարկային կազմում չհայտնվելու պատճառով:
Անձամբ Անչելոտին հայտարարել է, որ ընտրված կազմը ռիսկային չի համարում:
Հաղորդվում է, որ «Բավարիայի» ղեկավարությունն` ի դեպս տնօրենների խորհրդի ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեի և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի, չի մեկնաբանել Անչելոտիի ապագայի հարցը` նախքան Մյունխեն վերադառնալը:
Սպասվում է, որ վերադարձից հետո ղեկավարների արտահերթ ժողով կգումարվի, որում կքննարկվի` արդյոք Անչելոտին շարունակելու՞ է աշխատանքը «Բավարիայի» ղեկին, թե՞` ոչ:
Եթե 58-ամյա մասնագետը հեռացվի զբաղեցրած պաշտոնից, գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի 40-ամյա Վիլի Սանյոլը: