Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամռանը կգլխավորի Լոնդոնի «Արսենալը»: Անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ տալ Արսեն Վենգերին, և իտալացի մասնագետը կզբաղեցնի նրա տեղը,- հաղորդում է «Corriere dello Sport»-ը:

Աղբյուրի համաձայն՝ Կարլո Անչելոտին արդեն տվել է իր համաձայնությունը: Սպասվում է, որ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը: