Հայտնի իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին, որը հեռացվել է Մյունխենի «Բավարիայից», մարզչական կարիերան կարող է շարունակել Անգլիայում:

Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, մասնագետը ցանկանում է վերադառնալ «Մառախլապատ Ալբիոն», որտեղ ինքն ավելի վաղ «Չելսիի» հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսն ու Լիգայի Գավաթը:

Նշվում է, որ Անչելոտիի հետ արդեն կապ է հաստատել «Վեսթ Հեմը», որը մտադիր է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Սլավեն Բիլիչին` մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո:

Ավելի վաղ, Անչելոտիի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»:

ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ «Միլանի» ղեկավարությունը ևս կապ է հաստատել 58-ամյա մասնագետի հետ:

Բացի դա, վկայություն կա այն մասին, որ Անչելոտին շահավետ առաջարկ է ստացել Չինաստանի ակումբներից մեկից: