«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է կրկին գլխավորել լոնդոնյան ակումբը: Այդ մասին հաղորդել է «Daily Record»-ը:

Ըստ աղբյուրի` «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը բանակցություններ է վարել Անչելոտիի հետ: Աղբյուրը գրում է, որ իտալացին «Չելսի» կվերադառնա 2018 թվականի փետրվարին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Հիշեցնենք, որ Անչելոտին գլխավորել է «Չելսին» 2009-ից 2011 թվականներին: