Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր,- հաղորդում է Goal.com-ը:
Իսպանիայի հավաքականի հարձակվողը կարող է բաց թողնել մեկ ամսից ավելի վնասվածքի պատճառով, որը նա ստացել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ իսպանացու վնասվածքը լուրջ չէ: Հավանաբար, նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռոմայի» հետ երկու հանդիպումները:
Անգլիայի առաջնությունում անցկացրած 7 խաղում Մորատան խփել է 6 գնդակ: