Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իտալական «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
«Նապոլին» բացառիկ թիմ է: Այդ պատճառով ակնկալում էի, որ նրանք այդպես են խաղալու: «Նապոլին» լավագույն թիմերից է, որի դեմ խաղացել եմ որպես մարզիչ, այդ պատճառով շատ ուրախ եմ, որ հաղթեցինք:
Մրցակիցը շատ լավ էր հանդես գալիս և խնդիրներ ստեղծում: Սակայն նախօրոք գիտեինք դրա մասին: Նրանք լավագույններից են Եվրոպայում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «BBC»-ն: