«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի` հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Այս մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:
Իսպանացի մասնագետը երկրորդ ամիսն անընդմեջ արժանանում է այս մրցանակին` շրջանցելով Մաուրիսիո Պոչետինոյին («Տոտենհեմ»), Արսեն Վենգերին («Արսենալ») և Շոն Դայչին («Բյորնլի»):
Հոկտեմբերին «Մանչեսթեր Սիթին» հաղթել է բոլոր 3 խաղերում` խփելով 13 և բաց թողնելով 5 գնդակ:
11 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին», իր ակտիվում ունենալով 31 միավոր, գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: