Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Դոնեցկի «Շախտյորից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում:
«Քաղաքայինները» մինչև այդ չէին պարտվել 20 խաղում անընդմեջ:
«Գոհ եմ, որ շանս տվեցինք մեր երիտասարդ ֆուտբոլիստներին: Կյանքը շարունակվում է: Պարտությունը մեր մասնագիտության մասն է: Այժմ պետք է ուշքի գալ:
Երևի ավելի լավ է, որ պարտվեցինք: Մեզ վրա լուրջ հոգեբանական ճնշում էր գործադրում մամուլը, իսկ այժմ ամեն ինչից գոհ եմ՝ անկախ արդյունքից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: