ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ թիմի ներսում ոչ մի խնդիր չկա
«Մարզիչն ինձ է ընտրել որպես 11 մետրանոցների հիմնական իրացնող: Այստեղ ոչ մի խնդիր չկա: Բոլորին է հայտնի, թե այն ժամանակ ինչ է եղել հանդերձարանում: Մարզիչն ինք է որոշել, որ ես պետք է այդ պատասխանատու պահին մոտենամ գնդակին:
Ուրախ եմ նույն թիմի կազմում խաղալ իմ ընկերների հետ: Ես այստեղ եմ, որպեսզի պատմություն կերտեմ: Ներդնեմ բոլոր ուժերս և գոլեր խփեմ»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է «AS»-ը: