Ֆրանսիայի բնակչին, ով իր երեխաներին կերակրում էր միայն խմորեղենով և կոկա–կոլայով, դատապարտել են երեք ամսվա ազատազրկման,– գրում է Le Figaro պարբերականը։


Ալկոհոլիզմով տառապող տղամարդը միայնակ էր դաստիարակում իր երեք և չորս տարեկան տղաներին։ Նրանց բնակարանում չկար ոչ մահճակալ, ոչ սառնարան և ոչ էլ՝ խաղալիքներ։

Image result for пирожными и кока-колой

Տարօրինակ ընտանիքը գրավել է սոցիալական ծառայության ուշադրությունը։ Պարզվել է, որ տղաներին կերակրում են միայն խմորեղենով և կոկա–կոլայով։ Նման սննդակարգի պատճառով մեծ տղայի յոթ ատամները ստիպված են եղել հեռացնել։

Այժմ երեխաները խնամակալների մոտ են գտնվում։ Հորը բանտ են տեղափոխել։