Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին, հաղորդում է L'Equipe-ը։ Սակայն ՊՍԺ-ն կընդունի միայն 222 միլիոն եվրոյի առաջարկ։ Հենց այդքան էր ակումբը վճարել «Բարսելոնային» Նեյմարի համար 2017թ․ ամռանը։
Նեյմարը եւս ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից։ Նրա գործակալ Պինի Զահավին արդեն սկսել է աշխատանքն այդ ուղղությամբ եւ բանակցում է հնարավոր հավակնորդների հետ։
Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։