Ռուսաստանում կայանալու է Լեռնային Ղարաբաղի ազտագրական շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:
«Аргументы и факты» մամուլի ակումբում «Արցախ, փոքրիկ հանրապետության հոգևոր հարստությունը» վերնագրով «կլոր սեղան» է լինելու:
Ռուսաստանի հասարակայնության պալատի անդամները ևս մասնակցելու են կլոր սեղանին:
Vesti.az ադրբեջանական կայքը զրուցել է Հասարակայնության պալատի անդամ Դինիս Վլադիմիրովիչի հետ, որը կլոր սեղանի մասնակիցներից է: Ադրբեջանական կայքի հետ հարցազրույցում անգամ Հասարակայնության պալատի անդամը չթաքցրեց իր դիրքորոշումը: Այն հարցին, թե ում պետք է պատկանի Լեռնային Ղարաբաղը, Դինիս Վլադիմիրովիչը պատասխանեց. «Պատմական տեսանկյունից հայերն ավելի շատ իրավունքներ ունեն Ղարաբաղի վերաբերյալ: Դա իմ անձնական կարծիքն է»:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ ցանկացած ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի: Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվել է և այժմ խաղաղ ապրելու հնարավորություն ունի:
«Ես Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն եմ»,-ասել է Դինիս Վլադիմիրովիչը: