Ռուսաստանում կայանալու է Լեռնային Ղարաբաղի ազտագրական շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:

«Аргументы и факты» մամուլի ակումբում  «Արցախ, փոքրիկ հանրապետության հոգևոր հարստությունը» վերնագրով «կլոր սեղան» է լինելու:

Ռուսաստանի հասարակայնության պալատի անդամները ևս մասնակցելու են կլոր սեղանին:

Vesti.az ադրբեջանական կայքը զրուցել է Հասարակայնության պալատի անդամ Դինիս Վլադիմիրովիչի հետ, որը կլոր սեղանի մասնակիցներից է: Ադրբեջանական կայքի հետ հարցազրույցում անգամ Հասարակայնության պալատի անդամը չթաքցրեց իր դիրքորոշումը: Այն հարցին, թե ում պետք է պատկանի Լեռնային Ղարաբաղը, Դինիս Վլադիմիրովիչը պատասխանեց. «Պատմական տեսանկյունից հայերն ավելի շատ իրավունքներ ունեն Ղարաբաղի վերաբերյալ: Դա իմ անձնական կարծիքն է»:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ ցանկացած ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի: Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվել է և այժմ խաղաղ ապրելու հնարավորություն ունի:

 «Ես Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն եմ»,-ասել է Դինիս Վլադիմիրովիչը: