ԿԳ նախարար, բեյսբուքյան ակտիվ օգտատեր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօրվա նորություններից մի քանիսին : Աշոտյանը մասնավորապես գրել է.« ՕՐՎԱ ԴԱՅՋԵՍՏ
1. Մի խումբ "քաղ. ակտիվիստներ", խախտելով ՀՀ օրենքները, քաղաքական գործունեություն և քարոզչություն են իրակացրել ՀՀ որոշ բուհերում: Ակցիայի մանսակիցների ճնշող մեծամասնությունը, մեղմ ասած, ուսանողական տարիքի չէին:
Ուսանողները լավագույն դեպքում ժպիտներով են դիմավորել օրինախախտներին: Թորշոմած քաղաքական պատյանները "նոր արյամբ" լցնելու փորձը ձախողվեց:
Սպասենք նոր գրանտների: Գերատեսչական արձագանք այս փուլում չի նախատեսվում, որպեսզի չավելացնենք սպասվող գրանտների դրամագլուխը:
2. Վարդենիսում գյուղացիներից մեկը ՀՀ Նախագահին ուղղված խոսքում ադրբեջաներեն արտահայտություններ է արել: ՀՀ Նախագահին թարգմանություն չպահանջվեց:
Շատ ուրախ եմ, որ մեր Նախագահը գիտի հակառակորդի լեզուն: Ադրբեջանաֆոբիայի դրսևորումները հասկանալի պատճառներով անթույլատրելի են: Իսկ շահարկումները` զավեշտալի: Չշփոթենք ժողովրդին Իլհամ Ալիևի և իր "արքունիքի" հետ: Իդեպ, անցյալ տարի լույս տեսավ ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքը Հայաստանում:
3. Փորձում են շրջանառել ԲՀԿ-ի` հետընտրական կոալիցիա մտնելու խոսակցությունները:
Բացառիկ դեպք է, երբ համաձայն եմ Նաիրա Զոհրաբյանի հետ` չեմ տեսնում նման զարգացումների համար ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական պարտավորություններ:
4. Րաֆֆին բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին:
Իրականում Րաֆֆին ՀՀ Նախագահի ընտրություններին առաջադրված 7 թեկնածուներից մեկն է: Երկկողմանի ձևաչափի մասին խոսք լինել չի կարող, իսկ 7 հոգով էլ դժվար բանավեճ ստացվի :)
Ուստի Րաֆֆուն մնում է Սերժ Սարգսյանի կարոտն առնել, պոկելով վերջինիս պաստառները:)»: