ԿԳ նախարար, բեյսբուքյան ակտիվ  օգտատեր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօրվա նորություններից մի քանիսին  : Աշոտյանը մասնավորապես գրել է.« ՕՐՎԱ ԴԱՅՋԵՍՏ


1. Մի խումբ "քաղ. ակտիվիստներ", խախտելով ՀՀ օրենքները, քաղաքական գործունեություն և քարոզչություն են իրակացրել ՀՀ որոշ բուհերում: Ակցիայի մանսակիցների ճնշող մեծամասնությունը, մեղմ ասած, ուսանողական տարիքի չէին: 

Ուսանողները լավագույն դեպքում ժպիտներով են դիմավորել օրինախախտներին: Թորշոմած քաղաքական պատյանները "նոր արյամբ" լցնելու փորձը ձախողվեց: 
Սպասենք նոր գրանտների: Գերատեսչական արձագանք այս փուլում չի նախատեսվում, որպեսզի չավելացնենք սպասվող գրանտների դրամագլուխը:

2. Վարդենիսում գյուղացիներից մեկը ՀՀ Նախագահին ուղղված խոսքում ադրբեջաներեն արտահայտություններ է արել: ՀՀ Նախագահին թարգմանություն չպահանջվեց: 

Շատ ուրախ եմ, որ մեր Նախագահը գիտի հակառակորդի լեզուն: Ադրբեջանաֆոբիայի դրսևորումները հասկանալի պատճառներով անթույլատրելի են: Իսկ շահարկումները` զավեշտալի: Չշփոթենք ժողովրդին Իլհամ Ալիևի և իր "արքունիքի" հետ: Իդեպ, անցյալ տարի լույս տեսավ ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքը Հայաստանում:

3. Փորձում են շրջանառել ԲՀԿ-ի` հետընտրական կոալիցիա մտնելու խոսակցությունները: 

Բացառիկ դեպք է, երբ համաձայն եմ Նաիրա Զոհրաբյանի հետ` չեմ տեսնում նման զարգացումների համար ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական պարտավորություններ: 

4. Րաֆֆին բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին:

Իրականում Րաֆֆին ՀՀ Նախագահի ընտրություններին առաջադրված 7 թեկնածուներից մեկն է: Երկկողմանի ձևաչափի մասին խոսք լինել չի կարող, իսկ 7 հոգով էլ դժվար բանավեճ ստացվի :)

Ուստի Րաֆֆուն մնում է Սերժ Սարգսյանի կարոտն առնել, պոկելով վերջինիս պաստառները:)»: