Նոյեմբերյանի N զորամասերից մեկում մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանի հարազատներն արդեն երկու ամիս է՝ չեն տեսել նրան:
Այս մասին «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է մեղադրյալի եղբայր Վարդան Խաչատրյանը.
«Քննիչն ասում է՝ այսպես է պետք, այսպես եմ անում: Ոչ թույլ են տվել՝ տեսնենք, ոչ էլ գոնե հեռախոսով խոսենք, որ իմանանք՝ ինչ վիճակում է, ինչի կարիք ունի: Մենք միայն կալանավայր սնունդ տանող մարդկանցից ենք հետաքրքրվում, թե ինչ վիճակում է նա»: