Նոյեմբերյանի N զորամասերից մե­կում մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մե­ղադրվող, նույն զորամասի զինծառա­յող Դավիթ Խաչատրյանի հարազատ­ներն արդեն երկու ամիս է՝ չեն տեսել նրան:

 Այս մասին «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է մեղադրյալի եղբայր Վարդան Խաչատրյանը.

 «Քննիչն ասում է՝ այսպես է պետք, այսպես եմ անում: Ոչ թույլ են տվել՝ տեսնենք, ոչ էլ գոնե հեռախոսով խոսենք, որ իմա­նանք՝ ինչ վիճակում է, ինչի կարիք ու­նի: Մենք միայն կալանավայր սնունդ տանող մարդկանցից ենք հետաքրքր­վում, թե ինչ վիճակում է նա»: