«Բիոկադ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դմիտրի Մորոզովը խոսել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումների անցկացման ժամկետների մասին: Այս մասին հաղորդել է «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքը:
Մորոզովը նշել է, որ նախակլինիկական փորձարկումները պետք է ավարտվեն մինչև ամռան ավարտը: Դրանից հետո, ըստ նրա, կսկսվեն կլինիկական փորձարկումները:
Ըստ գլխավոր տնօրենի, կամավորների վրա թեստային փորձարկումները պետք է սկսվեն օգոստոսի սկզբին:
Մորոզովը շեշտել է, որ չպետք է մոռանալ տարբեր գործոնների մասին, որոնք կարող են ազդել պատվաստանյութի փորձարկման ժամկետների փոփոխությունների վրա: