Բրազիլիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար պոլիգոն կդառնա, գրում է AFP-ը:
Կորոնավիրուսը շարունակվում է տարածվել Բրազիլիայում:
Բրազիլիան հայտնի է պատվաստանյութերի ոլորտում իր փորձով եւ համարվում է դեղին տենդի դեմ պատվաստանյութի համաշխարհային հիմնական արտադրող:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցով երկու առաջատար ծրագրերի առաջնորդներն են Օքսֆորդի համալսարանը AstraZeneca լաբորատորիաների հետ համագործակցությամբ եւ չինական Sinovac ընկերությունը, որոնք հասել են փորձարկման 3-րդ փուլին, որից հետո կհաստատվի դեղամիջոցը:
«Բրազիլիան լավ պոլիգոն կլինի փորձարկումների համար, քանի որ այնտեղ դեռ տարածվում է վիրուսը»,-ասել FIOCRUZ հետազոտական կազմակերպության հետազոտող Մարգարեթ Դալկոմոն:
Հետազոտողները հույս ունեն արդյունքներ ստանալ մինչեւ նոյեմբեր:
Փորձարկումների երրորդ փուլը սկսվել էր հունիսին Բրազիլիայում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում եւ Հարավային Կորեայում, եւ եթե թեստերը համոզիչ լինեն, պատվաստանյութը կարող է գրանցվել Մեծ Բրիտանիայում մինչ եւ տարեվերջ եւ այլ երկրներում, ներառյալ Բրազիլիայում, 2021 թվականի սկզբին:
Օքսֆորիդ համալսարանի եւ AstraZeneca-ի հետ համաձայնագրի շրջանակում Բրազիլիայի կառավարությունը 127 մլն դոլար է ներդնում, որպեսզի FIOCRUZ-ը գնի տեխնոլոգիաները եւ 30,4 մլն դեղաբաժնով նախնական արտադրության համար սարքավորումները:
Եթե պավաստանյութն անցնի կլինիկական փորձարկումները, ապա Բրազիլիան իրավունք կստանա 70 մլն հավելյալ դեղաբաժին արտադրել յուրաքանչյուրը 2,30 դոլարով:
Միեւնույն ժամանակ, Սան Պաուլուի կառավարությունը հուլիսի 20-ից կսկսի 9000 կամավորների վրա փորձարկել Sinovac-ի պատվաստանյութը: