1992թ. Շուշին արդեն ազատագրված էր: Բոլորը եկեղեցու մեջ էին կամ բակում: Աղոթում էին, ուրախությունից արտասվում: Հաղթանակի տոն էր: Հանկարծ Վարդանի ընկերներն անհանգստացան: Վարդանը չկար:
Անհանգստանալն իզուր չէր, որովհետև թուրքերը Դուշման Վարդանի համար գլխագին էին նշանակել: Բան պատահած չլինի՞:
Իսկ որտե՞ղ էր Վարդանը:
Վարդանը, մի շիշ շոմպայն ձեռքին, գնացել էր գերեզմանոց: Եվ շոմպայնից կաթիլներ կաթեցնելով հայկական բոլոր գերեզմանոցների վրա` բարձր ձայնով գոռում էր.
-Մե՛ր պապեր, Շուշին ազատագրվա՛ծ է, հանգստացե՛ք:
Տղերքը Վարդանին գտան գերեզմանոցում` հաղթանակի ավետիսը ննջեցյալներին հայտնելիս:
Վարդան ջան… Թող մի օր էլ մի հայորդի քո երազանքի կատարումը` Էրգրի ազատագրումը քեզ ու քո նահատակ ընկերներին ավետիս բերի նույն խոսքերով…
Ների՜ր մեզ, ՎԱՐԴԱՆ ջան…Ներե՜ք մեզ…