Կորոնավիրուսով վարակված պացիենտների համար ամենավտանգավոր շրջանը հիվանդության 9-10-րդ օրն է՝ պնդում է Ուկրաինայից բժիշկ Անդրեյ Պենկովը: Այդ ժամանակ պացիենտի մոտ ի հայտ է գալիս հեւոց եւ սուր շնչառական դիսթրես-համախտանիշ:
Մասնագետի խոսքով՝ օրգանիզմում նման պրոցեսները կապ ունեն իմունիտետի հիպերռեակիցայի հետ:
«Ցիտոկինային հողմը սկսվում է հիվանդության առաջին շաբաթից հետո. ամենից հաճախ հոսպիտալացում է պահանջվում հենց այդ շրջանում»,-նշել է բժիշկը:
Նրա խոսքով՝ հիվանդության հենց երկրորդ շաբաթում են ի հայտ գալիս նոր իմունաբանական փոփոխություններ արյան մեջ եւ աճում են բորբոքման բոլոր ռեակտիվ մարկերները: Այդ պատճառով այդ շրջանում, նրա կարծիքով, պետք է լուրջ բուժում անցնել: