Ինչո՞ւ են տարեցներն ավելի խոցելի SARS-CoV-2 կորոնավիրուսի հանդեպ: Այս հարցը որոշել են պարզել Մաքգիլի համալսարանի (Կանադա) գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Computational and Structural Biotechnology Journal ամսագրում:
Բջջի կորոնավիրուսով վարակմանը մասնակցող սպիտակուցների ամինաթթվային հերթագայությունները վերլուծելով՝ գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային S-սպիտակուցները եւ դրանց հետ փոխգործակցող ACE2 բջջային ռեցեպտորները հարուստ են ցիստեինի (Cys) մնացորդներով: Մեծ թվով ցիստեինային մնացորդներ շարունակում են ընդհանուր մնալ տարբեր կորոնավիրուսների համար եւ մասնակցում են ներմոլեկուլային երկսուլֆիդային կապերի առաջացմանը:
Այս երկու կապերը պոտենցիալ օժտված են օքսիդավերականգնման ներուժով, ինչը դյուրացնում է ռեցեպտորի եւ սեպ սպիտակուցի միջեւ առաջնային փոխգործակցությունը: Սա իր հերթին ուժեղացնում է պաթոգենեզը եւ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում նպաստում ծանր ախտանիշների զարգացմանը:
Գիտնականների խոսքով՝ կորոնավիրուսի հանդեպ կայուն կենդանիների մոտ ACE2 հերթագայություններում չկա օքսիդավերականգնման երկսուլֆիդ (Cys133-Cys141), ինչը հաստատում է վիրուսի ախտածնության օքսիդային բնույթի վերաբերյալ վարկածը:
Այսպիսով՝ տարիքին զուգահեռ բջջային օքսիդացման ուժեղացումը COVID-19-ի հանդեպ տարեցների եւ ուղեկցող հիվանդություններով մարդկանց մեծ խոցելիության ամենահավանական բացատրությունն է: