Ինը ժամ տեւած քննարկումից հետո ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) մասնագիտական կոմիտեն հանձնարարել է թույլտվություն տալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործմանը, որը մշակել է ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը՝ գերմանական BioNTec-ի հետ համագործակցությամբ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Միաժամանակ, ԱՄՆ-ում շարունակում են գրանցել COVID-19-ով վարակման ռեկորդային թվով նոր դեպքեր: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում երեկվա դրությամբ գրանցվել է վարակման 15,5 մլն դեպք եւ կորոնավիրուսի բարդությունների հետեւանքով մահվան ավելի քան 291 հազար դեպք:
FDA-ի մասնագիտական հանձնաժողովի կազմի մեջ մտնող 22 անդամից 17-ը կողմ է քվեարկել, 4-ը՝ դեմ եւ մեկը ձեռնպահ է մնացել՝ պատասխանելով հարցին՝ «Եղած գիտական տվյալների հանրագումարում Pfizer/BioNTech-ի արտադրության COVID-19-ի դեմ պատվաստանյութի առավելությունները գերազանցո՞ւմ են արդյոք ռիսկերին 16 եւ ավելի մեծ տարիքի մարդկանց համար օգտագործելու դեպքում»:
Պատվաստանյութերի եւ դրանց բիոարտադրանքների հարցերով խորհրդակցական կոմիտեի երաշխավորությամբ FDA-ն, ամենայն հավանականությամբ, պատվաստանյութի օգտագործման վերջնական համաձայնությունը կտա այսօր կամ վաղը: ԱՄՆ դաշնային իշխանությունները պատվաստանյութի 6,4 մլն դեղաչափ անմիջապես կուղարկեն երկրի բոլոր անկյունները, ընդ որում՝ առաջնահերթ ուշադրություն է հատկացվելու բուժաշխատողներին, որոնք աշխատում են կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ:
Պենտագոնը, որի տրամադրության տակ կլինի Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի նախնական 44 հազար դեղաչափ, նույնպես առաջնահերթ կպատվաստի պաշտպանության ոլորտում աշխատող բժիշկներին:
Pfizer/BionTech-ի պատվաստանյութը հիմա ամբողջ աշխարհում գիտնականների կողմից մշակվող տասնյակ նման դեղամիջոցների թվում առաջիններից մեկն է, որը մի շարք երկրներում հավանություն է ստացել: Երեքշաաբթի Մեծ Բրիտանիան դարձել է առաջին արեւմտյան երկիրը, որը սկսել է այդ դեղամիջոցով զանգվածային պատվաստումը, ընդամենը մի քանի օր հետո այն բանից, երբ գլխավոր բժշկական հսկողական կոմիտեն հավանություն է տվել պատվաստանյութի օգտագործմանը:
FDA կոմիտեն հանձնարարել է հավանություն տալ COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութի օգտագործմանը
Առաջնահերթ ուշադրություն է հատկացվելու բուժաշխատողներին, որոնք աշխատում են կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ…