Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնությամբ, անցած կիրակին այգում պաղպաղակի օր էր հայտարարել։ 

Ժամը 16։00-ից այգում զվարճալի միջոցառումներ էին. փոքրիկների համար՝ մուտքն անվճար։ 

Այգում պաղպաղակը վաճառվում էր ընդամենը 50 դրամով. վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը։

Այցելուներից շատերը նշում էին, որ զգացված են հատկապես ընձեռված այն հնարավորությունից, որ կարող են թեկուզ փոքրիկ ներդրում ունենալ այգու բարելավման գործում։ 

Կենդանաբանական այգում, ինչպես Երևանի այլ զբոսայգիներում, նաև տոմսակներ էին բաժանում այցելուներին՝ նախատեսված <<Ուրախ ամառ-2013>> միջոցառումներում ներառված թանգարաններ անվճար այցելելության համար։ 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն