Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեղավոր համարվող Հրաչյա Հարությունյանի դուստրն իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ պատասխանել է մամուլում տարածված լուրերին. թե վարորդի որդու շիրմաքարի կառուցման ծախսերը հոգում են Արա Աբրահամյանն ու Ռուբեն Հայրապետյանը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերին, շեշտադրումներին ու բնութագրումներին թույլ տվեք հայտարարել որ օրեր առաջ Հարությունյանների ընտանիքը Ռուսաստանի հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանից ստացել է 3000 ԱՄՆ դոլար վաղաժամ մահացած եղբորս շիրմաքարը պատվիրելու ինչպես նաև որոշ ծախսեր հոգալու համար: Պարոն Աբրահամյանի աջակցությանը զուգահեռ դարձյալ եղբորս շիրմաքարը պատվիրելու համար մեր ընտանիքին աջակցել է նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այսպիսով եղբորս շիրմաքարի բոլոր ծախսերը մենք հոգում ենք Ռուբեն Հայրապետյանի ֆինանասական աջակցության շնորհիվ, իսկ Արա Աբրահամյանի նվիրաբերված գումարը կծախսվի այլ նպատակներով»: